AM
24 Օգոստոս 2011 - 10:53 AMT

Մարտին Յորգանսը համերգներով հանդես կգա ՀՀ մարզերում

Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ սփյուռքի նախարարությունը կազմակերպում է ֆրանսահայ երգիչ Մարտին Յորգանսի համերգները ՀՀ մարզերում: Համերգները տեղի կունենան`Աղվերանում` օգոստոսի 25-ին, ժ. 19:00, Բերդ քաղաքում` օգոստոսի 27-ին, ժ. 19:00, Գավառում` օգոստոսի 28–ին, ժ. 19:00, Վեդիում` օգոստոսի 30-ին, ժ. 21:00 և Հրազդանում` օգոստոսի 31-ին, ժ. 19:00: