AM
8 Սեպտեմբեր 2011 - 12:32 AMT

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգ կտա Դուբայում

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) դեկտեմբերի 2-ին համերգ է ունենալու Դուբայում: Ինչպես լրագրողներին հայտնեց Թոփչյանը, դեռ շատ բան անորոշ է և չի կարող մանրամասներ հայտնել: Հնարավոր է, որ համերգը լինի երգչախմբի հետ: Ստեղծագործությունը, որով ելույթ է ունենալու նվագախումբը, կոչվում է Պոեմ 7 պատկերներով, սակայն դեռ չեն հասցրել ծանոթանալ այդ ստեղծագործության հետ, քանի որ դեռ չունեն նոտաները: Հնարավոր է, որ նվագախումբը համերգ ունենա նաև Աբու-Դաբիում: