AM
10 Սեպտեմբեր 2011 - 04:22 AMT

Նկարիչների միությունում բացվելու է սփյուռքահայ նկարիչների աշխատանքների ցուցահանդես

Սեպտեմբերի 15-ին Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում տեղի է ունենալու Կերպարվեստի համահայկական ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը որ նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին, կազմակերպում է ՀՀ սփյուռքի նախարարությունը Հայաստանի նկարիչների միության հետ համատեղ:

Ցուցահանդեսին ներկայացված են լինելու Սիրիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Վրաստանից, Էստոնիայից, Իտալիայից, Բելգիայից, Իրաքից, Ուկրաինայից և Ավստրալիայից հայազգի ստեղծագործողների աշխատանքներ:

Ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու նկարիչներ Վիգեն Շառոյանը, Զավեն Բարդակչյանը, Արտո Համբարձումյանը, Հրազդան Թոքմաջյանը` Սիրիայից, Եվգինե դը Գրիֆը Կանադայից, Հենրիկ Վարդենիկցին` ԱՄՆ-ից և Թենգիզ Միկոյանցը, Մարինա Խաչատուրովան, Դիանա Ալավերդովան, Գայանե Մանասյանը, Լանա Բաբայանը` Վրաստանից: