AM
13 Սեպտեմբեր 2011 - 11:24 AMT

«ԱրմենՏել»-ն աջակցել է Գարեգին Նժդեհի 125-ամյակին նվիրված ցուցահանդեսին

«ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ընկերությունն աջակցել է Գարեգին Նժդեհի 125-ամյակին նվիրված ցուցահանդեսի անցկացմանը:

Գեղարվեստական աշխատանքների ցուցահանդեսը, նվիրված հայ քաղաքական գործչի հոբելյանին, բացվել է այսօր «Ակադեմիա» ցուցասրահում։

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Աշխարհի հայ նկարիչների միավորման նախագահ Ղազար Միրզոյանը: «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ տպագրվել է պատկերագիրք, որը ներառում է ցուցահանդեսին ներկայացված 50 արվեստի գործ:

«Երբ մեզ հնարավորություն է ընձեռվում աջակցելու այնպիսի միջոցառումների անցկացմանը, ինչպիսին այսօրվանն է, մենք առանձնահատուկ հպարտություն ենք զգում: Գարեգին Նժդեհի կերպարը` սերունդների համար Հայրենիքին ծառայելու վառ օրինակ է, և համոզված եմ, որ հայ ժողովուրդը միշտ երախտագիտությամբ կհիշի Նժդեհին, կառաջնորդվի նրա պատգամներով, աճող սերունդն էլ ավելի խորը կընկալ նրա մեծությունը», – նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են. ՀՀ Կառավարությունը, Արարատյան Հայրապետական թեմը և Աշխարհի հայ նկարիչների Միավորումը:

Գարեգին Նժդեհ` Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյան, (1886 -1955) հայտնի հայ քաղաքական և ռազմական գործիչ: Ծնվել է վանականի ընտանիքում Նախիջևան գավառի Կզնուտ գյուղում: 1918թ-ի մայիս ամսին Ղարաքիլիսայում (Վանաձոր) կանգնեցրեց թուրքական բանակի ճնշող ուժերը: 1919թ-ին ղեկավարում է Զանգեզուրի պաշտպանությունը: Հայաստանի Հանրապետության ստեղծմամբ զբաղվում է հայ ազգային բանակի ձևավոր: