AM
13 Սեպտեմբեր 2011 - 12:09 AMT

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԱԱ. Վահան Ջուհարյանը դուրս է եկել 1/8 եզրափակիչ

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ Վահան Ջուհարյանը Ստամբուլում ընթացող աշխարհի առաջնությունում մինչև 60կգ քաշային կարգում 1/16 եզրափակչում հաղթել է չեխ Միչալ Նովակին: Չնայած, որ առաջին շրջանում հայ ըմբիշը 1:0 հաշվով զիջել է, մնացած երկուսում նա 1:0 և 2:0 հաշվով հաղթանակներ է տարել և դուրս եկել հաջորդ փուլ:

1/8 եզրափակչում Ջուհարյանն իր ուժերը կչափի Լուիս Լիենդոյի հետ (Վենեսուելա), որը առավելության է հասել Անդրե Ստիգ Բերգեի նկատմամբ (Նորվեգիա):

Աշխարհի առաջնությունում Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերի ուղեգրեր են խաղարկվում: 1-5-րդ տեղերը զբաղեցրած ըմբիշները Օլիմպիադային մասնակցելու իրավունք կստանան: