Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում անցկացնում է 10-օրյա հավաք, որը կավարտվի դեկտեմբերի 23-ին: PanARMENIAN.Net- ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչ Արայիկ Բաղդադյանն ասել է, որ հավաքին մասնակցում է 43 ըմբիշ:
«Հավաքը նորմալ է ընթանում, գլխավորն այն է, որ վնասվածք ունեցող մարզիկներ չկան: Պատրաստվում ենք 2012թ Եվրոպայի առաջնությանը և վարկանշային մրցաշարերին: Գլխավոր խնդիրը՝ Լոնդոնի Օլիմպիական ուղեգրերի նվաճումն է»,- ընդգծել է Բաղդադյանը:
2012թ առաջին հավաքը ըմբիշները կանցկացնեն հունվարի 19-ից փետրվարի 2-ը: Դրանից հետո էլ հենց կորոշվի հավաքականի կազմը, որը Բուլղարիայում փետրվարի 3-5 ելույթ կունենա միջազգային մրցաշարում.«Իսկ Եվրոպայի առաջնությունից հետո հայտնի կդառնան այն մարզիկների անունները, ովքեր ելույթ կունենան վարկանիշային մրցաշարերում: Վարկանիշային մրցաշարերը բարդ են լինելու, քանի որ 15 օրվա ընթացքում կանցնեն Բուլղարիայում, Չինաստանում և Ֆինլանդիայում»:
Բաղդադյանի խոսքով, հավաքականի մարզչական շտաբն աշխատում է ռազմավարության վրա, որը կօգնի 2012թ ավելի արդյունավետ ելույթ ունենալ և մեծացնել վարկանիշերի թիվը:
Հայաստանի հավաքականի միակ վարկանիշը Ստամբուլի աշխարհի առաջնությունում Միհրան Ջաբուրյանի՝ 55կգ ք/կ, նվաճումն է, ով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:





