AM
16 Դեկտեմբեր 2011 - 09:07 AMT

Հայ մարտիկ Գեղարդ Մուսասին կհանդիպի Օվինս Սենտ-Պրեի հետ

Դեկտեմբերի 17-ին կկայանա մարտեր առանց կանոնների Strikeforce մրցաշարը: Կմենամարտի նաև հայ մարզիկ Գեղարդ Մուսասին (Հոլանդիա), ում մրցակիցն է լինելու Օվինս Սենտ-Պրեն՝ Հաիթի:

Մուսասին Strikeforce-ի մարզահարթակ կվերադառնա Քիթ Ժարդինի հետ մենամարտից 7 ամիս անց որն ավարտվեց ոչ ոքի: Հունիսի 16-ին Մուսասին հաջող է անցկացրել կիսածանր քաշային կարգում իրեն պատկանող DREAM չեմպիանական գոտու պաշտպանությունը՝ հաղթելով առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով:

Երեկոյի գլխավոր մենամարտում աշխարհի լավագույն թեթևքաշայիններից մեկը՝ Գիլբերտ Մելենդեզը պաշտպանելու է թեթև քաշում Strikeforce չեմպիոնի կոչումը Քիմբո Սլայսա-Խորխե Մասվիդալա զույգի հաղթողի դեմ մենամարտում: