AM
20 Դեկտեմբեր 2011 - 14:20 AMT

Դավիթ Նալբանդյանի նախկին մարզիչը գլխավորել է Արգենտինայի թենիսի հավաքականը

Արգենտինայի թենիսի տղամարդկանց հավաքականի նոր ավագ է նշանակվել Մարտին Հայտեն, հաղորդում է Արգենտինայի Թենիսի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Հայտեն այդ պաշտոնում փոխարինեց Տիտո Վասկեսին, որը լքեց պաշտոնը 2011թ. Դևիսի Գավաթի խաղարկությունից հետո: Վասկեսի ղեկավարությամբ արգենտինական հավաքականը հասավ մինչև Գավաթի եզրափակիչ, սակայն վերջին փուլում 1:3 հաշվով զիջեց Իսպանիային և արծաթե մեդալներ նվաճեց:

Մարտին Հայտեն, որը Արգենտինայի հավաքականի անդամներից մեկի` Դավիթ Նալբանդյանի նախկին մարզիչն է, բազմիցս հայտարարել էր, որ ուզում է գլխավորել հավաքականը: Նրա օգնականը կլինի Մարիանո Զաբալետան: