AM
16 Հունվար 2012 - 07:35 AMT

Հրանտ Մելքումյանը Հայաստանի շախմատի առաջնության առաջատարն է

Հայաստանի շախմատի առաջնությունում 3,5 միավորով առաջատարը գրոսմայստեր Հրանտ Մելքումյանն է, որը 5-րդ տուրում հաղթեց միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանին: 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցնում են Արտաշես Մինասյանն ու Տիգրան Պետրոսյանը՝ վաստակելով 3-ական միավոր:

6-րդ տուրում Զավեն Անդրիասյանը կխաղա Լևոն Բաբուջյանի, Հրանտ Մելքումյանն՝ Արման Փաշիկյանի հետ, Հրայր Սիմոնյանի մրցակիցը կլինի Կարեն Գրիգորյանը: Սամվել Տեր-Սահակյանը կխաղա Ավետիք Գրիգորյանի, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Արտաշես Մինասյանի հետ:

2012թ. Հայաստանի չեմպիոնը կընդգրկվի Հայաստանի տղամարդկանց հավաքականում, 1-3 տեղերը զբաղեցրած մարզիկները իրավունք կստանան մասնակցելու 2013թ. Հայաստանի առաջնությանը, 1-5 տեղերը զբաղեցնողները կմասնակցեն Եվրոպայի անհատական առաջնությանը, իսկ 6-8 տեղերը զբաղեցնողները՝ միջազգային Aeroflot open մրցաշարին: