Հայաստանի Կենտրոնական բանկը «Մենամարտի արվեստը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է «Ուշու» և «Ձյուդո» արծաթե հուշադրամներ: Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ մամլո ծառայության հաղորդագրության մեջ, թողարկվել են 5000-ական արծաթե հուշադրամներ` 1000 դրամ անվանական արժեքով: Հուշադրամների զանգվածը 28,28գ է, տրամագիծը` 38,61մմ, որակը` պրուֆ:
«Ուշու» հուշադրամի դիմերեսին պատկերված են Չինաստանում գտնվող Շաոլին վանքի գլխավոր մուտքը, իսկ «Ձյուդո» հուշադրամի դիմերեսին` են Տոկիոյի հանրահայտ թագավորական պալատը: Պատկերից վերև և ներքև կիսաշրջագծով մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 1000 ԴՐԱՄ» և «REPUBLIC OF ARMENIA 1000 DRAM»:
Հուշադրամների պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր: Հուշադրամների ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում:





