Մկոյանի «Սպարտակ-Նալչիկ» թիմը ոչ ոքի է խաղացել «Մետալուրգի» հետ Թուրքիայում ընթացող հավաքի ժամանակ՝ 0:0: Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը, որը վերջերս պայմանագիր է կնքել «Սպարտակ-Նալչիկ» թիմի հետ, մասնակցել է խաղին հիմնական կազմում և փոխարինվել է 65-րդ րոպեին:
«Սպարտակ-Նալչիկ» թիմը 27 միավորով զբաղեցնում է 15-րդ տեղը Ռուսաստանի առաջնությունում և 33-րդ տուրում կխաղա «Վոլգայի» հետ:





