Մեկօրյա ընդմիջումից հետո հունվարի 18-ին կվերսկսվի Հայաստանի շախմատի առաջնությունը: 7-րդ տուրում առաջատար Հրանտ Մելքումայնը կխաղա Զավեն Անդրիասյանի հետ, որը 3,5 միավորով 3-րդ տեղում է: Գործող չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը կհանդիպի Ավետիք Գրիգորյանի հետ: Կարեն Գրիգորյանը կհանդիպի Սամվել Տեր-Սահակյանի հետ, Արման Փաշիկյանը՝ Հրայր Սիմոնյանի, իսկ Տիգրան Պետրոսյանը՝ Լևոն Բաբուջյանի հետ:
2012թ. Հայաստանի չեմպիոնը կընդգրկվի Հայաստանի տղամարդկանց հավաքականում, 1-3 տեղերը զբաղեցրած մարզիկները իրավունք կստանան մասնակցելու 2013թ. Հայաստանի առաջնությանը, 1-5 տեղերը զբաղեցնողները կմասնակցեն Եվրոպայի անհատական առաջնությանը, իսկ 6-8 տեղերը զբաղեցնողները՝ միջազգային Aeroflot open մրցաշարին:





