AM
18 Հունվար 2012 - 10:42 AMT

Շտիգլիցի մարզիչ. Աբրահամ-Ֆարիաս մենամարտում ինչ-որ անհասկանալի բան կար

WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի մարզիչ Դիրկ Ձեմսկին հայտարարել է, որ Աբրահամ-Ֆարիաս մենամարտում ինչ-որ անհասկանալի, անըմբռնելի բան կար:

Աբրահամը Ֆարիասի հանդեպ հաղթանակից հետո հայտարարել է, որ դիտարկում է Շտիգլիցին որպես պոտենցիալ մրցակից: Շտիգլիցն իր հերթին ևս հետքրքրություն է հայտնել Աբրահամի հետ մենամարտի հարցում: Երկու բռնցքամարտիկները հունվարի 14-ին հանդես են եկել բռնցքամարտի նույն շոուի շրջանակներում:

«Կարծում եմ, մենք տեսանք բացարձակապես երկու տարբեր մենամարտ: Մի մենամարտն ուղղակի գերազանց էր՝ Շտիգլիցի ու Հենրի Վեբերի մենամարտը: Մյուսը՝ Աբրահամի մենամարտը սահմանափակ հնարավորություններով արգենտինացու հետ, նունիսկ չեմ կարող բնութագրել: Չեմ պատկերացնում, թե դա ինչպես է եղել: Լեզուս չի պտտվում պատշաճ բառն արտասանելու համար: Դրանք տրամագծորեն տարբեր մենամարտեր էին»,-Ձեմսկու բառերն է մեջբերում sportbox.ru-ն: