AM
19 Հունվար 2012 - 05:11 AMT

ՈւԵՖԱ-ն լեհական իշխանություններին հատկացրել է EURO-2012-ի 2 հազար տոմսեր

ՈւԵՖԱ-ն լեհական իշխանություններին, որոնք պետք է նախապատրաստեն 2012թ Եվրոպայի առաջնության եզրափակիչը, հատկացրել է 2 հազար տոմսեր, որոնք նրանք կկարողանան գնել Լեհաստանի սպորտի և զբոսաշրջության նախարարությունից:

Նախկին առաջնությունների փորձին հիման վրա, ՈւԵՖԱ-ն Եվրոպայի առաջնության եզրափակչի կազմակերպիչ-պետություններին տրամադրել է տոմսեր, որոնք նախատեսված են այն պետական մարմինների համար, որոնք կազմակերպել են միջոցառումները: Լեհաստանի սպորտի նախարարությունում հայտնել են, որ ՈւԵՖԱ-ից գնված տոմսերը լեհ պաշտոնյաների համար արժենալու են 120-270 եվրո, հայտնում է unian.net-ը:

ՈւԵՖԱ-ն հայտարարում է, որ Լեհաստանում և Ուկրաինայում Եվրոպայի առաջնության բոլոր տոմսերի 85 տոկոսը, որոնք արժենալու են 30-600 եվրո, վաճառվելու են պաշտոնական կայքերի միջոցով: