«Խիմկի» ֆուտբոլային ակումբն իր հավաքն ավարտել է Ռյազանի «Զվեզդայի» դեմ խաղով:
Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, խաղի հաշիվը 15-րդ րոպեին բացեց «Զվեզդան», որի ֆուտբոլիստներին հաջողվեց Ռոման Բերեզովսկու դարպասներին խփել առաջին գոլը:
Սակայն «Խիմկիին» հաջողվեց խուսափել պարտությունից: Խաղն ավարտվեց ոչ ոքի` 2:2 հաշվով: Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Արտակ Ալեքսանյանը «Խիմկիի» կազմում անցկացրել է 29 րոպե:





