ՖԻՖԱ-յի նախագահ Զեպպ Բլատտերը նշել է, որ ներկա պահին դիտարկվում է հարվածած գնդակների ավտոմատ ֆիքսում ներմուծելու հնարավորությունը:
«Իհարկե, տեսախցիկը մարդուց ավելի լավ է տեսնում խաղի այս կամ այն պահը, սակայն տեսակրկնության ներմուծման հնարավորությունն առայժմ բացառվում է: Դա կարող է փոխել ինքնին խաղի էությունը»,- ասել է Բլատտերը, հաղորդում է sport-express.ru-ն:
ՖԻՖԱ-յի նախագահը նշել է վերջին աշխարհի առաջնության ժամանակ տեղ գտած մի դրվագ, երբ գնդակը 70 սանտիմետրով հատել էր դարպասի գիծը, սակայն գոլը չէին հաշվել. «Նման բաները չպետք է կրկնվեն: Մենք դիտարկում ենք գոլի ավտոմատ ֆիքսում ներմուծելու հնարավորությունը: Թեև անգամ այդ հարցում ստիպված ենք հաղթահարել պահպանողականների, այդ թվում և ՈՒԵՖԱ-յի լուրջ դիմադրությունը»:





