Վլադիմիր Պուտինը միանգամայն կարող է գլխավորել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն: Այդ մասին հայտարարել է կազմակերպության գործող նախագահ Յոզեֆ Բլատտերը ՌԴ վարչապետի հետ հանդիպումից հետո:
«Նա զարմանալի մարդ է, մենք արդեն բավական երկար ժամանակ է, ինչ շփվում ենք: Մենք խոսել են ոչ միայն ֆուտբոլից, այլ նաև քաղաքականության մասին»,-Բլատտերի խոսքն է մեջբերում ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Ինքը Բլատտերը հավանաբար շուտով կհեռանա պաշտոնից: Անդրադառնալով ֆուտբոլին՝ նա հայտարարել, է, որ այդ մարզաձևը դրական զգացմունքներ է հաղորդում մարդկանց այս ծանր ժամանակներում:
«Ֆուտբոլ միշտ են խաղացել, նույնիսկ Իրաքում պատերազմի ժամանակ: Ֆուտբոլ են խաղում Աֆղանստանում, Պակիստանում: Ֆուտբոլը շատ հզոր խաղ է»,-ասել է ՖԻՖԱ-ի նախագահը:





