Apple ընկերությունն 2011-ը փակել է ռեկորդային եկամուտով։ 2011-ի վերջին եռամսյակում ընկերույթնա եկամուտը կրկնապատկվել է՝ կազմելով 46,33 միլիարդ դոլար։ 2010-ի նույն ժամանակահատվածում ընկերության եկամուտը կազմում էր 26,75 միլիարդ դոլար։ Սա ցույց է տալիս, որ Apple-ի եկամուտներն աճել են 73%-ով։
Իր եկամուտի աճը և արտադրանքի վաճառքի տվյալները Apple-ը ներկայացրել է երեկ իր ֆինանսական հաշվետվության երեկոյի ժամանակ։
2011-ի վերջին եռամսյակում Apple-ը վաճառել է 37 միլիոն iPhone սմարթֆոն և 15 միլիոն iPad պլանշետային համակարգիչ, ինչը համապատասխանաբար 128% և 111% աճ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած։
Apple-ը վաճառել նույն եռամսյակում վաճառել է նաև 5.2 միլիոն Mac համակարգիչ և 15.4 միլիոն iPod։
«Մենք հիացած ենք վաճառքի և եկամուտների ռեկորդային աճով»,-նշել է ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Քուքը և հավելել, որ ընկերությունը շուտով նոր արտադրանք է ներկայացնելու։
Ընկերությունը հայտնել է, որ 2012-ի առաջին կիսամյակի համար ակնկալում է 32.5 միլիարդ դոլարի եկամուտ։





