AM
25 Հունվար 2012 - 11:57 AMT

Հայաստանի սամբոյի հավաքականը Ղազախստանում կմասնակցի միջազգային մրցաշարի

Հայաստանի սամբոյի հավաքական թիմը հունվարի 25-ին կմեկնի Ղազախստանի Ուրալսկ քաղաք, ուր 27-29-ը կմեկնարկի 2012 թվականի առաջին միջազգային մրցաշարը, որը հանդիսանում է Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից մեկը: Նախագահ Նորսուլթան Նազարբաևի մրցանակների խաղարկությանը Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հայտավորել երեք մարզիկ՝ մինչև 82 կգ քաշային կարգում հանդես եկող, Աշխարհի և Եվրոպայի 2010թ., չեմպիոն Աշոտ Դանիելյանին, ով անցած տարվա նույնանուն մրցաշարում նվաճել էր փոխչեմպիոնի տիտղոսը: Մինչև 90 և 62 կգ. քաշային կարգերում հանդես կգան Դավիթ Գրիգորյանը և Մարտին Միրզոյանը, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: