Ռուսաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը, որը հանդես էր գալիս 2012թ Համագործակցության գավաթին, հաղթել է Մոլդովայի հասակակիցներին և դուրս եկել առաջնության կիսաեզրափակիչ:
Այս խաղում ռուսական թիմի մեկնարկային կազմում հանդես է եկել հայ ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը:
Նա 8-րդ րոպեին, խորքից փոխանցում ստանալով, հակառակորդի դարպասի հեռավոր անկյունն ուղարկեց գնդակը: Հենց դրանով էլ բացվեց խաղի հաշիվը, հայտնում է miasin.ru-ն: Խաղն ավարտվել է 2:1 հաշվով` հօգուտ Ռուսաստանի:
Առաջնության կիսաեզրափակչում Ռուսաստանը կխաղա Լատվիայի դեմ:





