AM
27 Հունվար 2012 - 14:08 AMT

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կմասնակցի «Ղազախստանի նախագահի գավաթին»

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը ապրիլի 27-ից մայիսի 3-ը Ալմա Աթիյում կմասնակցի «Ղազախստանի նախագահի գավաթի» մրցաշարին:

Այս մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքին հայտնել է ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանը: 2011 թվականին Հայաստանի պատանեկան հավաքականը մասնակցել է այս մրցաշարին և գրավել է 7-րդ տեղը: