AM
31 Հունվար 2012 - 05:17 AMT

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստները EURO- 2012 մամուլի ասուլիսներին ժամանելու են հեծանիվներով

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստները EURO- 2012 մամուլի ասուլիսներին ժամանելու են հեծանիվներով: Հավաքականի տրամադրության տակ են լինելու 30 երկանիվ հեծանիվներ:

ЕURO-ի ժամանակ որպես բնակատեղի Գերմանիայի հավաքականն ընտրել է գդանսկյան Dwor Oliwski հյուրանոցը: Այն ունի 70 համարներ, որոնք կբնակեցնեն գերմանական ֆուտբոլային միության պաշտոնական պատվիրակության անդամները: Ենթադրվում է, որ պատվիրակության 65 անդամներից յուրաքանչյուրին առանձին համար է տրամադրվելու: Մյուսներին կհատկացվեն ձևափոխված մերսման սենյակները: Հավաքականը հյուրանոց կժամանաի հուլիսի 1-ին, հայտնում է «Ուկրաինա-2012» ինֆորմացիոն կենտրոնը:

Գերմանացիներն իրենց հետ բերում են խոհարար, սակայան հյուրանոցի սեփականատերերից մեկի` Յանուշ Բարանի, խոսքով ֆուտբոլիստների համար կերակուրը պատրաստվելու է հյուրանոցի խոհանոցում, տեղական սննդամթերքով:

Գդանսկի հյուրանոցից ոչ հեռու գերմանացի լրագրողների համար բացվելու է կենտրոն: Այնտեղ տեղի են ունենալու մամուլի ասուլիսներ, որոնց ֆուտբոլիստները ժամանելու են հեծանիվներով: Ուկրաինայի խաղերի համար հավաքականը կմեկնի խաղերից մեկ օր առաջ, և դրանց ավարտից հետո միանգամից կվերադառնան Գդանսկ: