Դոնեցկի «Շախտյորը» «Copa del Sol» իսպանական առաջնության առաջին խաղում խաղացել է նորվեգական «Օլեսուննի» հետ: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է ոչ ոքի` 2:2 հաշվով: Պենալներով` 5:3 հաշվով հաղթանակ է տարել «Շախտյորը»:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգծել է, որ իրենք արեցին ամեն ինչ, որպեսզի հաղթեն:
« Չնայած, որ հաղթել ենք պենալներով, այնուամենայնիվ, թիմը լավ խաղաց: Մրցակիցը լավ մարզավիճակում էր, ավելի թարմ էին, լավ էին շարժվում, պաշտպանությունից անցնում էին հարձակման»,-Մխիթարյանի խոսքն է փոխանցում «Շախտյորի» պաշտոնական կայքը:





