AM
31 Հունվար 2012 - 08:06 AMT

Ռոման Շիրոկով. «Դինամոյի» համար լավ ձեռքբերում է Ռոման Բերեզովսկու հետ պայմանագիրը

«Զենիթի» և Ռուսաստանի կիսապաշտպան Ռոման Շիրոկովը նշել է,որ «Դինամոյի» համար լավ ձեռքբերում է Հայաստանի և «Խիմկիի» դարպասապահ Ռոման Բերեզովսկուհետ պայմանագիրը, հայտնում է sovsport.ru-ն:

«Շատ ուրախ եմ Ռոմայի համար: Նա հրաշալի մարդ և ուժեղ դարպասապահ է»,-ասել է Շիրոկովը իր թվիթերում:

Բերեզովսկին պաշտոնապես հարաբերությունները խզել է «Խիմկիի» հետ և «Դինամոյի» հետ մեկ ու կես տարվա պայմանագիր կկնքի:

«Իրադարձությունները անակնկալ զարգացում են ստացել: Զգում եմ, որ պրեմիեր լիգա վերադառնալը երիտասարդացրել է ինձ»,-խոստովանել է Բերեզովսկին:

«Դինամոյում» դարպասապահը պետք է բժշկական զննում անցնի: Հաջող արդյունքների դեպքում պայմանգիր կկնքվի: