AM
1 Փետրվար 2012 - 08:41 AMT

ԱԱ-2018թ Նիժնի Նովգորոդի ֆուտբոլային մարզադաշտը կառուցվելու է Ստրելկայի վրա

Նիժնի Նովգորոդի իշխանությունները վերջապես կողմնորոշվել են, թե որտեղ է կառուցվելու 2018թ առաջնության ֆուտբոլային մարզադաշտը: Ընտրվել է Ստրելկան` Օկայի և Վոլգայի հատման հատվածում:

Այն կտեղավորի 40 հազար հանդիսատես և 2018թ Աշխարհի առաջնությունից հետո օգտագործվելու է Ռուսաստանի առաջնության խաղերի համար, հայտնում է vremyan.ru-ն:

2012թ փետրվարին կկայանա թեկնածու-քաղաքների համար տեխնիկական սեմինար, որտեղ կարձանագրվեն աշխարհի առաջնության բաղկացուցիչ ենթակառուցվածքների մասին ՖԻՖԱ-ի դրույթներն և պահանջները: Փետրվարից սկսած FIFA-ի գնահատող հանձնաժողովը կայցելի Ռուսաստանի բոլոր շրջանները, իսկ 2012թ հոկտեմբերին կհայտարարվի 2018թ ԱԱ քաղաքների ամփոփիչ ցուցակը: