AM
1 Փետրվար 2012 - 08:56 AMT

Վանես Մարտիրոսյան. Ես պատրաստ եմ ցանկացած պահի մենամարտել Վիկտոր Օրտիսի հետ

Այն բանից հետո, ինչ հայտնի դարձավ, որ Անդրե Բերտոնի և Վիկտոր Օրտիսի մենամարտը չի կայանա Բերտոնի վնասվածքի պատճառով, Վանես Մարտիրոսյանը հայտարարել է այն մասին, որ պատրաստ է Բերտոյին փոխարինել փետրվարի 11-ին:

«Եթե ինձ խնդրեն փոխարինել Անդրե Բերտոյին, ապա ես պատրաստ եմ ցանկացած պահի մենամարտել Վիկտոր Оրտիսի դեմ: Վիկտորը գիտի, թե իր հետ ինչ կլինի, երբ ես հարվածեմ նրան: Այս մենամարտի համար ես պատրաստ եմ տեղափոխվել կիսածանր քաշային կարգ»,-հայտարարել է հայ բռնցքամարտիկը, ով փետրվարի 4 ռինգում կհանդիպի Տրոյ Լոուրիին:

Ընդ որում նախկին չեմպիոն Վիկտոր Օրտիսի թիմը մտածում է նրա համար հնարավոր տարբերակների մասին:

«Բերտոյի բուժման և վերականգնման շրջանը կորոշի Օրտիսի հետ նոր մենամարտի ժամկետը: Եթե այդ ամենը ձգձգվի, հետաքրքիր կլիներ մենամարտ կազմակերպել Ամիր Խանի հետ»,-Ռիչարդ Շեֆերի խոսքը հայտնում է gorodokboxing.com-ը: