Մոսկովյան «Դինամոյի» գլխավոր մարզիչ Սերգեյ Սիլկինը խոստովանել է, որ իրենք հուսով էին, որ թիմի գլխավոր դարպասապահ Անտոն Շունինը շուտ կապաքինվի: Սակայն երբ պարզ դարձավ, որ Շունինը երկար ժամանակ բացակայելու է, ակումբը սկսեց հետաքրքրվել Հայաստանի հավաքականի և «Խիմկիի» դարպասապահ Ռոման Բերեզովսկիով:
«Շունինի վերականգնումն իր հերթին է ընթանում, և մեկ դարպասապահով մնալը վտանգավոր է: Մենք ղեկավարության հետ քննարկել ենք այդ հարցը, և երբ Բերեզովսկու թեկնածությունն առաջադրվեց, այն քննարկվեց և ընդունվեց: Նա արդեն խաղացել է «Դինամոյում», երկրպագուների վերաբերմունքը Բերեզովսկու նկատմամբ շատ լավ է, նա միշտ էլ կոլեկտիվի առաջատարն է եղել»,-Սիլկինի խոսքը հայտնում է gazeta.ru-ն:
Գլխավոր մարզչի խոսքով, Բերեզովսկու հետ պայմանագիրն առայժմ չի կնքվել:





