AM
1 Փետրվար 2012 - 09:37 AMT

Անատոլի Բիշովեց. Բերեզովսկին իմ մարզած դարպասապահներից լավագույնն է

Մոսկովյան Դինամոյի նախկին մարզիչ Անատոլի Բիշովեցը իր կարծիքն է հայտնել Ռոման Բերեզովսկու` մայրաքաղաքային թիմ տեղափոխվելու կապակցությամբ:

«Եթե Բերեզովսկին խաղա իրեն բնորոշ մակարդակով, ինչին ես չեմ կասկածում, կարծում եմ` Շունինին շատ դժվար կլինի նրա հետ մրցակցել»,-Բիշովեցի խոսքը հայտնում է lifesports.ru-ն:

Նրա կարծիքով, Բերեզովսկու գործի նկատմամբ վերաբերմունքը և պրոֆեսիոնալիզմի մակարդակը շատ բարձր է: Կենցաղային մակարդակում նրա համեստությունը չի խանգարում, որ ֆուտբոլում նա իսկական առաջատար լինի. «Ես նրա տարիքից առհասարակ վատ չեմ զգում, ես նրա հետ խոսել եմ, և նրա խաղալու պատրաստակամությունն ու ցանկությունը, հարգանքի են արժանի: Բերեզովսկին լավագույն դարպասապահն է, ում երջանկություն եմ ունեցել մարզելու»:

Սպասվում է, որ առաջիկայում Բերեզովսկին մեկ ու կես տարվա պայմանագիր կկնքի «Դինամոյի» հետ: