Փետրվարի 1-ին Բելեկում ուսումնա-մարզական հավաքի ժամանակ Դոնեցկի «Մետալլուրգը» և «Կրասնոդարը» ընկերական խաղ են անցկացրել: Խաղն ավարատվել է 2:1 հաշվով` հօգուտ Դոնեցկի թիմի: Առաջին խաղակեսում «Մետալլուրգի» կազմում հանդես է եկել նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը:
«Կրասնոդարի» միակ գոլի հեղինակ առաջին խաղակեսում դարձել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:
«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը ընդգծել է, որ առաջին խաղակեսում «Մետալլուրգը» ավելի լավ էր խաղում: «Նրանք բազմաթիվ հնարավորություններ ունեին գոլ խփելու: Մենք ևս երկու հնարավորություն ունեինք, սակայն մեկ գոլ ունեցանք: Երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ էինք խաղում, չնայած որ հանդիպման վերջում «Մետալուրգը» լավ հնարավորություն ունեցավ դարպասը գրավելու: Կարծում եմ խաղն արդարացի ավարտ ունեցավ»,-Մուսլինի խոսքը հայտնում է «Մետալուրգի» պաշտոնական կայքը:
Իսկ «Մետալուրգի» մարզիչ Վլադիմիր Պյատենկոն խոստովանել է, որ իրենք արդարացիորեն են հաղթել. «Առաջին խաղակեսում վատ տեսք չունեինք` շարժվելու, խաղի բովանդակության առումով: Մենք երկու գոլ խփեցինք»:





