AM
6 Փետրվար 2012 - 10:58 AMT

ՈՒԵՖԱ-ն նախազգուշացնում է մրցավարներին սոցիալական ցանցերից ակտիվորեն օգտվելու վտանգի մասին

ՈՒԵՖԱ-ն նախազգուշացնում է ֆուտբոլային մրցավարներին սոցիալական ցանցերից ակտիվ օգտվելու վտանգի մասին: Ինչպես նշել է ՖԻՖԱ նախկին մրցավար շոտլանդացի Հյու Դալասը, «սևազգեստ մարդիկ» պետք է հետևեն իրենց վարքագծին ոչ միայն ֆուտբոլային դաշտում, այլ նաև դրանից դուրս:

«Դուք ներկայացնում ենք ՈՒԵՖԱ-ն, ձեր ֆեդերացիան, ինչպես նաև ձեզ և ձեր ընտանիքը: Պրոֆեսիոնալ եղեք ոչ միայն դաշտում, այլ նաև դրանից դուրս: Մի կորցրեք զգոնությունը»,- Դալասի խոսքերը հաղորդում է «Ուկրաինա 2012» տեղեկատվական կենտրոնը: