AM
7 Փետրվար 2012 - 10:54 AMT

Եգիպտոսի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչը կշարունակի աշխատանքը թիմի հետ

Վերջին ներքաղաքական իրադարձություններն Եգիպտոսում և ողբերգությունը ազգային առաջնության խաղի ավարտին, որը 70 կյանք խլեց, չեն ստիպի Եգիպտոսի հավաքականի գլխավոր մարզիչ Բոբ Բրեդլիին լքել իր պաշտոնը:

«Երբ նման ողբերգություն է տեղի ունենում, կարևոր է, որ մարդիկ ուժեղ լինեն: Որպես գլխավոր մարզիչ ես ցանկանում եմ անել այն, ինչ մտնում է իմ պարտականությունների մեջ, օգնելու համար գործընթացին»,-ասել է մարզիչը, հայտնում է sport-express.ru-ն:

Ողբերգության արդյունքում իրենց պաշտոններից են զրկվել ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարն ու նրա մերձակա շրջապատը: