AM
7 Փետրվար 2012 - 10:56 AMT

«Fan Coaching»-ը արժանացե է Ֆուտբոլի երկրպագուների եվրոպական պարգևին

Բելգիական Fan Coaching կազմակերպությունը ստացել է 2011-ի Ֆուտբոլային երկրպագուների եվրոպական պարգև սպորտում բռնության դեմ պայքարի գործում ունեցած ավանդի համար:

Պարգևի հեղինակներն ուշադրություն են դարձնում մրցակիցների և դատավորների հանդեպ հարգանքին, նվիրվածությանը սեփական թիմին, պարտվելու կարողությանը և «ֆեյր փլեյ» սկզբունքներին, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Բռնության թեժացման ռիսկը նվազեցնելու համար Fan Coaching թիմն աշխատանք է տանում «Ստանդարտի» երկրպագուների շարքում: Երկրպագուների մոտ բարյացակամ հարաբերություններ դաստիարակելու համար նրանց համար ստեղծվել է Fan-Home ակումբը, կազմակերպվում են սպորտային և մշակութային միջոցառումներ: Նախագծի գործարկման պահից նրա գործունեությունը կարգավորվում է Լյեժի համալսարանի գիտական հետազոտությունների կողմից: