AM
8 Փետրվար 2012 - 05:27 AMT

Փորձագետների կարծիքով` Օլիմպիական խաղերը Լոնդոնում քաղցր խայծ կդառնան վիրտուալ ահաբեկիչների համար

«Ահաբեկիչները, որոնք մտադիր են միավորել վիրտուալ և ֆիզիկական հարձակումները, ամենամեծ խնդիրն են դառնալու ամառային Օլիմպիական խաղերին»,- պնդում են փորձագետները: Նրանք հայտարարել են, որ ամենից շատ մտավախություն ունեն, որ ահաբեկիչները կսկսեն խառը հարձակումներ գործել: «Խոտաններն էլեկտրոնային համակարգերի աշխատանքում կհամալրվեն բռնության մեթոդների կիրառմամբ հարձակումներով»,- հայտնել է կիբերծովահենության և վիրտուալ հարձակումների դեմ պայքարի փորձագետ Պետեր Սոմմերը:

Նրա կարծիքով` լոնդոնյան Օլիմպիական խաղերում օգտագործվելիք էլեկտրոնային միջոցների քանակը քաղցր խայծ կդառնա վիրտուալ ահաբեկիչների համար. «Մասնակցությունը հաքերային հարձակումներին նրանցից յուրաքանչյուրին կարող է փառք բերել, քանի որ նրանց գործողությունների հասցրած վնասը հսկայական կլինի»:

Հարկ է նշել, որ արդեն մի քանի շաբաթ շարունակ տոմսերի առցանց վաճառքի համակարգը խնդիրներ ունի ցանկացողների մեծ թվի պատճառով:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության քարտուղարի հայտարարության մեջ ասվում է, որ Օլիմպիական խաղերի անվտանգության ուղղությամբ աշխատելու են 13,5 հազար ոստիկաններ, հաղորդում է profi-forex.org-ը: