AM
13 Փետրվար 2012 - 08:22 AMT

Հայաստանի երիտասարդական հավաքականի հանդիպումները կանցկացվեն Գյումրիում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը facebook-ի իր էջում գրել է, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի հանդիպումները ամենայն հավանականությամբ կանցկացվեն Գյումրիի քաղաքային ստադիոնում:

Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը հունիսի 12-ին հյուրընկալելու է Անդորրայի ընտրանուն: Ընտրական երրորդ խմբում հայ ֆուտբոլիստները վաստակել են 8 միավոր և զբաղեցնում են 3-րդ տեղը:

Խմբի առաջատարը 10 միավորով Չեխիայի ընտրանին է: