AM
13 Փետրվար 2012 - 10:15 AMT

Ֆաբիո Կապելլոն ժամանել է Մոսկվա Մախաչկալայի «Անժիի» հետ բանակցությունների համար

Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն ժամանել է Մոսկվա Մախաչկալայի «Անժիի» հետ բանակցություններ վարելու համար:

Իտալական Gazzeta Dello Sport-ը գրում է, որ Կապելլոյի թեկնածությունը որպես «Անժիի» նոր մարզիչ առաջադրել է ռուսական մամուլը:

Փետրվարի 11-ին տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ հրաժարական է տվել «Անժիի» գլխավոր տնօրեն Ալան Սոզիևը: Հաղորդվել է նաև այն մասին, որ նման ճակատագիր է սպասվում թիմի գլխավոր մարզիչ Յուրի Կրասնոժանին: