2014-ի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերը տեղի կունենան ժամանակին, և դրանց նախապատրաստությունը չի ավարտվի վերջին պահին, հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեի համակարգման հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Կիլլին:
«Մենք տեսանք հսկայական հնգամյա աշխատանքի առաջին արդյունքները: Աշխարհում քիչ երկրներ կան, որոնք կարող են զրոյից սկսելով յոթ տարում կազմակերպել և անցկացնել օլիմպիական խաղեր այն մակարդակում, որը մենք ակնկալում ենք»,- Կիլլիի խոսքերը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Պետք է ավարտել բազմաթիվ հյուրանոցների և այլ օբյեկտների շինարարությունը, բայց ժամկետների առումով ոչ մի ուշացում չկա»,- ասել է նա:





