AM
13 Փետրվար 2012 - 13:01 AMT

Մարգարիտա և Երվանդ Գասպարյանները դարձել են Ռուսաստանի թենիսի գավաթակիրներ

Ալմետևսկում ավարտվել է «Ռուսաստանի գավաթ-2012» թենիսի մրցաշարը: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմել է 1.5 մլն ռուբլի: Զույգերով և միայնակ ձևերում հանդես են եկել Ռուսաստանի 50 քաղաքների 60 թենիսիստներ:

Միայնակ խաղաձևում առաջին տեղ է զբաղեցրել Մարգարիտա Գասպարյանը, ով եզրափակչում 6:3, 6:1 հաշվով հաղթանակ է տարել Դարյա Միրոնովայի նկատմամբ:

Զուգախաղում հաղթանակ են տարել Երվանդ Գասպարյանն ու Միխայիլ Ելգինը: Ալմետևսկ թենիս-սիթիի հաջորդ խոշոր մրցաշարը` Առաջին միջազգային երիտասարդական առաջնությունը, կկայանա մարտի սկզբին: