AM
15 Փետրվար 2012 - 13:48 AMT

«Սպարտակ-Նալչիկը» ընկերական խաղում ուժեղ է գտնվել «Շախտյորից»

Փետրվարի 15-ին Կիպրոսում «Սպարտակ-Նալչիկը» անցկացրել է հերթական ընկերական խաղը: Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանի թիմը 4:0 հաշվով ջախջախել է Սոլիգորսկի «Շախտյորին»:

Հրայր Մկոյանը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և փոխարինվել 70-րդ րոպեին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: 2012թ խաղաշրջանում Նալչիկի «Սպարտակի» ֆուտբոլիստները տոնել են իրենց առաջին խոշոր հաղթանակը:

Փետրվարի 15-ին «Սպարտակն» անցկացրել է երկու խաղ, մինչ այդ թիմն այլ կազմով խաղացել է Բելգրադի «ՕՖԿ» դեմ: