AM
16 Փետրվար 2012 - 08:25 AMT

«Կուբանը» նվազագույն արդյունքով հաղթանակ է տարել «Վասլուի» նկատմամբ

Ռումինական «Վասուլի» դեմ խաղով «Կուբանը» բացել է ստուգողական խաղերի ծրագրի երկրորդ մասը: Ետևում երեք խաղեր են, դեռ նույնքան էլ սպասվում են ապագայում` նախքան հավաքի ավարտը: Ընկերական խաղն ավարտվել է 1:0 հաշվով` հօգուտ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլիի թիմի:

«Լավ սպարրինգ էր: Կարողացանք ներգրավել մեծ քանակությամբ ֆուտբոլիստներ: Ուրախ ենք, որ արդյունքում հաղթանակի հասանք: Սակայն ընդգծեմ, որ խաղի սկիզբն ինձ դարձյալ դուր չեկավ: Առաջին խաղակեսի կեսերին կարողացանք կարգավորել խաղը: Իմ մարզիկները աստիճանաբար ցուցադրում են այնպիսի խաղ, որին ձգտում ենք»,-գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուի խոսքը հայտնում է «Կուբանի» պաշտոնական կայքը: