Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար խաղը գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) և հավակնորդ Բորիս Գելֆանդի (Իսրայել) միջև կընդունի Ռուսաստանի խոշորագույն ազգային թանգարանը՝ Տրետյակովյան թանգարանը:
Անանդի և Գելֆանդի միջև համաշխարհային շախմատային թագի համար պայքարը կկայանա մայիսին: Նրա հաղթողը կհայտարարվի աշխարհի չեմպիոն առաջիկա երկու տարիներին: Մրցանակային ֆոնդը կկազմի 2,55 մլն դոլար: Կանոնների համաձայն, հաղթողը կստանա այդ գումարի 60 տոկոսը, պարտվողը՝ 40 տոկոսը, հաղորդում է newsru.com-ը:





