AM
17 Փետրվար 2012 - 07:29 AMT

Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է «Այաքսին»

ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա հանդիպում ունեցավ «Այաքսի» հետ:

«Այաքսի» մարզիչ Ֆրանկ դե Բուրը բավական հարձակողական մարտավարություն էր ընտրել. կենտրոնական ռմբարկուի դերը վստահել էր Դմիտրի Բուլիկինին, որին թիկունքում պետք է աջակցեին Միրալեմ Սուլեյմանին և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը: Բայց այդ մարտավարությունը չաշխատեց, և Էշլի Յանգի ու Խավյեր Էրնանդեսի գոլերի շնորհիվ «ՄՅու»-ն հաղթանակ տարավ:

Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը գոհ էր վերջնական հաշվից: «Դա սովորական հանդիպում էր: Ես կասեի, որ մենք այնքան էլ լավ չէինք խաղում, մշտապես չէինք պահպանում բարձր տեմպը: Ընդհանուր առմամբ, դա փայլուն խաղ չէր, բայց մենք լավ արդյունք ցույց տվեցինք», հաղորդում է sports.ru-ն:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 23-ին «Օլդ Թրեֆֆորդում»: