AM
17 Փետրվար 2012 - 08:28 AMT

Կառլեն Մկրտչյանը գոլի հեղինակ է դարձել «Մետալուրգի» կազմում

Դոնեցկի «Մետալուրգը» Թուրքիայում հավաքի շրջանակներում խաղացել է բուլղարական «Սլավիայի» հետ: Անդրեյ Պյատենկոյի սաները 4:0 ջախջախիչ հաշվով հաղթել են «Սլավիային»: Դոնեցկի թիմի երրորդ գոլը 67-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը, իսկ հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը խաղադաշտ է դուրս եկել 46 րոպեին:

Հաջորդ ստուգողական խաղը «Մետալուրգը» կանցկացնի փետրվարի 19-ին Բելեկում: