Թուրքիայում ընթացող երրորդ հավաքում «Կրիվբասն» առաջին ստուգողական խաղում ոչ ոքի է խաղացել ռումինական «Աստրայի» հետ` 1:1:
Սկզբնապես «Կրիվբասը» ծրագրում էր հանդիպել հունգարական «Ույպեշտի» հետ, սակայն հունգարացիները վերջին պահին հրաժարվեցին խաղից:
Յուրի Մաքսիմովի սաները հանդիպման սկզբում պենալտի բաց թողեցին, իսկ հավասարեցրին հաշիվը առաջին խաղակեսի վերջում, ընդ որում` նույնպես 11 մետրանոց հարվածով:
Հանդիպմանը մասնակցում էր Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, որը Կրիվոռոժյեի թիմի կազմում փորձաշրջան է անցնում: Արզումանյանը լեհական «Յագելլոնիայի» մարզիկն է, ֆուտբոլիստը երկար ժամանակ վնասվածք ուներ, ինչի պատճառով ստիպված էր և' Հայաստանի հավաքականի, և' «Յագելլոնիայի» հանդիպումներ բաց թողնել:
«Կրիվբասը» Ուկրաինայի առաջնությունում 31 միավորով 5-րդ տեղն է զբաղեցնում:





