AM
17 Փետրվար 2012 - 08:35 AMT

Լեգենդար ֆուտբոլիստ Բեբետոն մտել է 2014թ. աշխարհի առաջնության կազմկոմիտեի մեջ

Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Բեբետոն մտել է 2014թ. աշխարհի առաջնության կազմկոմիտեի մեջ, որը տեղի կունենա Բրազիլիայում: Նշենք, որ կազմկոմիտեում նրա գործընկերները կլինեն «Ոսկե գնդակի» երկակի դափնեկիր Ռոնալդոն, ինչպես նաև Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Ռիկարդո Տեյշեյրան, հաղորդում է championat.com-ը:

Աշխարհի 20-րդ առաջնությունը տեղի կունենա 2014թ. հունիսի 12-ից հուլիսի 14-ը Բրազիլիայում: Վերջինս կդառնա հինգերորդ երկիրը, որը երկրորդ անգամ է ընդունում աշխարհի առաջնությունը Մեքսիկայից, Իտալիայից, Ֆրանսիայից և Գերմանիայից հետո: Մինչ այդ աշխարհի առաջնությունը Բրազիլիայում անցկացվել էր 1950 թվականին: