AM
18 Փետրվար 2012 - 06:36 AMT

Դոնեցկի «Շախտյորը» ընկերական խաղում հաղթել է «Ցրվենա Զվեզդային»

Փետրվարի 17-ին Դոնեցկի «Շախտյորը» Անթալիայում ընկերական խաղում հաղթել է «Ցրվենա Զվեզդային» (Սերբիա):

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտ է դուրս եկել 63-րդ րոպեին՝ փոխարինելով Իլսինյոին: Դոնեցկի թիմը Եվգենի Սելեզնյովի ու Դուգլաս Կոստայի գոլերի շնորհիվ հաղթեց 2:0 հաշվով, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Փետրվարի 19-ին «Շախտյորը» հերթական ստուգողական խաղը կանցկացնի «Պարտիզանի» հետ: