AM
18 Փետրվար 2012 - 08:45 AMT

«Ռուսսկիե գորկի» համալիրի շինարարությունն արժեցել է շուրջ 2 մլրդ ռուբլի

«Ռուսսկիե գորկի» տրամպլինների համալիրի շինարարությունը, որի բացումը կայացել է Կրասնայա պոլյանայում, արժեցել է շուրջ 2 մլրդ ռուբլի, որի արդյունքում Սոչիի օլիմպիական տրամպլինը զգալիորեն գերազանցում է այն, ինչը կառուցվել էր 2010-ի Վանկուվերի օլիմպիական խաղերի համար, հայտարարել է ՌԴ «Սբերբանկի» վարչության նախագահ Գերման Գրեֆը:

Տրամպլինից դահուկներով ցատկի Ռուսաստանի գավաթի մրցումները տեղի կունենան փետրվարի 19-ին: Նոր համալիրը 2014-ի օլիմպիական խաղերի առանցքային սպորտային օբյեկտներից է: