AM
20 Փետրվար 2012 - 06:42 AMT

Դոնեցկի «Շախտյորը» ընկերական խաղում ուժեղ է գտնվել սերբական «Պարտիզանից»

Դոնեցկի «Շախտյորն» անցկացրել է հերթական ընկերական խաղը, որի հերթական մրցակիցն է եղել «Պարտիզանը»: Միրչա Լուչեսկուի սաները հաղթանակ են տարել 2:1 հաշվով: Դոնեցկյան թիմի կազմում 2 անգամ առանձնացել է բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդինյոն, ընդ որում, 1 անգամ 11-մետրանոց հարվածի դեպքում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, իսկ 60-րդ րոպեին փոխարինվել Էդուարդոյի կողմից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Գլխավորն այն է, որ մենք հրաշալի ենք խաղացել և պատրաստ ենք առաջնությանը: Ամեն օր մենք ձգտում ենք առաջընթաց գրանցել, ցուցադրել որակյալ խաղ և աստիճանաբար լավ մարզավիճակ ենք ձեռք բերում: Կարծում եմ, որ Լուչեսկուն գոհ է մնացել մեզանից»,-խոստովանել է «Շախտյորի» գոլերի հեղինակը:

Փետրվարի 20-ին թուրքական հավաքների շրջանակներում «Շախտյորը» ևս մեկ հանդիպում կունենա ռումինական «Օցելուլի» հետ: