AM
21 Փետրվար 2012 - 05:15 AMT

2014-ի օլիմպիադայում տրամպլինից դահուկներով ցատկ դիսցիպլինում առաջին անգամ կմրցեն կանայք

2014-ին Սոչիի օլիմպիադային տրամպլինից դահուկներով ցատկ դիսցիպլինում առաջին անգամ կմրցեն կանայք:

Տրամպլինից դահուկներով ցատկին կանանց մասնակցության թույլտվության հարցը քննարկվում է 2000-ից: 2011-ի հուլիսին Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմը որոշում է ընդունել 2014-ի օլիմպիադայում երեք նոր դիսցիպլին ներառելու մասին՝ սլոուփսթայլ դահուկներով, սլոուփսթայլ սնոուբորդով և թիմային զուգահեռ ոլորավայրէջք սնոուբորդով, հաղորդում է Ինտերֆաքսը: