AM
21 Փետրվար 2012 - 06:57 AMT

«Ուրալը» եզրափակչում հաղթել է «Շիննիկին» և դարձել ԱՖԼ գավաթակիր

Կիպրոսում ավարտվել է ԱՖԼ գավաթի առաջին խաղարկությունը: Եզրափակչում մրցանակի համար պայքարում էին «Ուրալը» և «Շիննիկը»:

Չնայած որ «Ուրալը» խաղում էր տաս հոգով, թիմը կարողացավ հաղթանակ տանել և դառնալ գավաթակիր: Խաղն ավարտվել է Եկատերինբուրգի թիմի` մինիմալ հաշվով հաղթանակով: «Ուրալը» արժանացել է դրամային պարգևի` 800 հազար ռուբլու, հայտնում է թիմի պաշտոնական կայքը:

«Շիննիկի» կազմում խաղում է Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը: Երկու թիմերն էլ ավարտել են կիպրոսյան հավաքները և վերադարձել Ռուսաստան, հայտնում է պաշտոնական կայքը: