AM
21 Փետրվար 2012 - 09:16 AMT

Քաթարը, շոգի պատճառով, առաջարկում է 2020թ Օլիմպիական խաղերն անցկացնել հոկտեմբերին

Քաթարն առաջարկում է 2020թ Օլիմպիական խաղերն անցկացնել հոկտեմբերին` ամառային տապից խուսափելու նպատակով: Դրա հետ մեկտեղ, Պարալիմպիկ խաղերը պետք է տեղի ունենան նոյեմբերին, հայտնում է BBC-ն: 2020թ Օլիմպիական խաղերի անցկացմանը հավակնում են 6 քաղաքներ` Հռոմը, Մադրիդը, Տոկիոն, Ստամբուլը, Դոհան և Բաքուն:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իտալիան որոշում է կայացրել հրաժարվել պայքարից:

5 քաղաքներից, որոնք հավակնում են ընդունել 2020թ Օլիմպիական խաղերը, ավելի վաղ Խաղերն ընդունել է միայն Տոկիոն` 1964թ: Ճապոնիան 2 անգամ ընդունել է Ձմեռային խաղերը, Իսպանիան 1 անգամ ընդունել է Ամառային խաղերը 1992թ Բարսելոնայում, իսկ Ադրբեջանը, Քաթարն ու Թուրքիան երբևէ չեն ընդունել:

ՄՕԿ-ը քաղաքը կընտրի 2013թ սեպտեմբերին: